ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Գևորգ Ալթունյան

Նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում 2016 նոյեմբերի 15-ին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) նախարարության  աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է:

Վարչության լիազորությունները սահմանվում են օրենքներով և իրավական այլ ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով:

Վարչությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է տեղեկատվության օպերատիվության, գաղտնիության, հավաստիության, ամբողջականության և իրավիճակի գնահատման սկզբունքներով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

  1. Նախարարության համակարգում միասնական և արդյունավետ տեղեկատվական քաղաքականության  ապահովումը,
  2. բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու զարգացումը,
  3. երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, ազգային ինքնագիտակցության մակարդակի բարձրացումը,
  4. տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում պետական և ոչ պետական համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ձևավորումը և զարգացումը, փորձի փոխանակումը, համակարգված միջոցառումների իրականացումը,
  5. Նախարարության համակարգի լրատվամիջոցներով («Հայ զինվոր» պաշտոնաթերթ, «Զինուժ» հեռուստածրագիր, «Ասպար» ռադիոհանդես, պաշտոնական կայքէջ և տեղեկատվության տարածման այլ միջոցներ) պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տեղեկատվության հանրային իրազեկումը, պաշտպանական քաղաքականության թափանցիկության ապահովումը,
  6. Նախարարության համակարգի լրատվամիջոցներում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման կանխումը,
  7. բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքների մշակումն ու կազմակերպումը, փոխվստահության մթնոլորտի ապահովումը,
  8. միջազգային փորձի կիրառմամբ, նպատակային ծրագրերի իրականացմամբ բանակի նկատմամբ հասարակական կառույցների քաղաքացիական վերահսկողության խորացմանն օժանդակելը,
  9. հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական մարմինների հետ երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանն նպատակաուղղված ծրագրերի մշակումը և հասարակայնության լայն խավերի ընդգրկումով պետական տոներին ու զորատեսակների մասնագիտական օրերին նվիրված միջոցառումների կազմակերպումը,
  10. Նախարարության գործունեության, միջազգային ռազմական համագործակցության, նրա վարկանիշի առնչությամբ հանրության տարբեր խմբերի վստահության աստիճանի հետազոտումը, դրանց արդյունքների հիման վրա հայրենասիրական ոգու ամրապնդմանը նպաստող միջոցառումների իրականացումը (հեռուստառադիոհաղորդումներ, տեսաֆիլմեր, գովազդային տեսահոլովակներ, մշակութային ծրագրեր, ռազմամարզական խաղեր և այլն),

 

Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. մասնակցում է տեղեկատվական անվտանգության ոլորտին առնչվող հայեցակարգային, նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակմանը,
  2. իրականացնում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը նպատակաուղղված ծրագրեր,
  3. մշակում և իրականացնում է հանրության հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստող միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, թողարկում տեսանյութեր, հեռուստառադիոհաղորդումների, հրապարակումների և համացանցի միջոցով ապահովում է հանրային իրազեկում,
  4. իրականացնում է  ՀՀ զինված ուժերի գործունեության, պաշտպանական քաղաքականության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների, համացանցի և տեղեկատվական այլ աղբյուրների մշտադիտարկումը,
  5. կազմակերպում և իրականացնում է Նախարարության համակարգի լրատվամիջոցներում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման կանխարգելմանը միտված միջոցառումներ, տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով ուսումնամեթոդական պարապմունքներ,
  6. ապահովում է համացանցում Նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումն ու զարգացումը,
  7. իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություններ հանրության տարբեր խավերի և թիրախային խմբերի շրջանում,
  8. աջակցում է հանրակրթական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության դասավանդման բարելավմանը նպատակաուղղված աշխատանքներին: