ՀՀ ԶՈՒ ԳՇ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

Գեորգի Վարդանյան

գնդապետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի պաշտոնում նշանակվել է 2010 թվականին:

Ավելին

Բաժնի գործունեության մասին

Չափագիտական ծառայությունը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 1-ին: Ծառայության ստեղծման նպատակն է եղել զորքերի չափագիտական ապահովումը:

Չափագիտական ծառայությունը 1996թ. վերանվանվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման և չափագիտության բաժին: Այն ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որի խնդիրն է զորքերի չափագիտական ապահովումը:
Բաժնի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով:

Բաժնի խնդիրներն ու գործառույթներն են`
ՀՀ ԶՈՒ զորամասերի չափիչ միջոցների ստուգաչափումը, չափաբերումը և վերանորոգումը, այլ զորքերի և Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների չափագիտական ապահովվածության հարցերով մեթոդական ու գործնական օգնության ապահովումը, հայտնաբերում է շահագործվող չափիչ միջոցների կառուցվածքային և շահագործման թերությունները և մշակում նրանց վերացման առաջարկությունները, ստուգում է չափագիտական ապահովվածության վիճակը, ցուցաբերում է տեխնիկական օգնություն` նոր չափիչ տեխնիկայի յուրացման և կադրերի պատրաստման գործում, մասնակցում է նոր չափիչ միջոցների փորձարկումներին և նրանց փորձնական շահագործմանը, քննարկում է նոր ստանդարտները, հրահանգները, առաջարկությունները և չափիչ միջոցների ստուգաչափման ու վերանորոգման մեթոդական ցուցումների նախագծերը և տալիս է եզրակացություններ և այլն:

Հայ-ռուսական պաշտպանական համագործակցության պայմանագրերի շրջանակներում` չափագետ-մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը կատարվում է ՌԴ ակադեմիաներում: 

Միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաք և համակարգող կոմիտեի նիստ: 2014թ. հոկտեմբերի 22-23-ին հերթական նիստն առաջին անգամ անցկացվել է ք. Երևանում: