ԶՈՒ ԳՇ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Հայկ Կարապետյան

գնդապետ

ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2008թ. օգոստոսին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է զորամասերում ներքին, պահակային և կայազորային ծառայությունների կազմակերպման, ծառայության ընթացքում զինծառայողների անվտանգության, կայազորներում ու զորամասերում զինվորական կարգուկանոնի պահպանման ուղղությամբ ԶՈՒ ԳՇ գործունեության իրականացումը:

Վարչության խնդիրներն են՝

  1. զորամասերում զինվորական կարգուկանոնի պահպանման, ժամանակի ճշգրիտ բաշխման ու օրվա կարգացուցակի կատարման գործընթացի վերահսկումը,
  2. զորամասերի տեղակայման վայրերում զինամթերքի, մարտական տեխնիկայի, պահեստների և այլ զինվորական (ռազմական) օբյեկտների պահպանության ու պաշտպանության կազմակերպման, զինծառայողների առողջության պահպանման ու կենցաղի կազմակերպման, ինչպես նաև սանիտարա­հիգիենիկ միջոցառումների կանոնավոր անցկացման վերասկողությունը,
  3. կայազորներում զինվորական կարգուկանոնի հաստատմանն ուղղված տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացին աջակցելը,
  4. զինված ուժերում տեղի ունեցած դեպքերի ու պատահարների, զինվորական ծառայության անվտանգության վիճակի վերլուծությունը,
  5. ներքին և պահակային ծառայության անվտանգության ապահովման գործնական համալիր միջոցառումների կազմակերպչական ու մեթոդական ապահովումը:

Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  1. զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորումը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայությունների, ինչպես նաև զինվորական ծառայության անվտան­գության կազմակերպչական ու մեթոդական ապահովումը,
  2. զորամասերում ներքին, պահակային ծառայությունների ճիշտ կազմակերպմանն ի նպաստ պլանային և հանկարծակի ստուգումների անցկացումը,
  3. զորամասերում (ստորաբաժանումներում) ղեկավար փաստաթղթերի համապատասխանության, ինչպես նաև հրամանների, կարգադրությունների կատարման նկատմամբ հսկողության սահմանումը,
  4. զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ կայազորների պետերին, զորամիա­վորումների, միավորումների ու զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը,
  5. զորամասերում տեղի ունեցած դեպքերի ու պատահարների հաշվառումը և ծառայողական քննությունների անցկացումը (վերադաս հրամանատրության հանձնարարությամբ),
  6. զորքերում ծառայության կազմակերպմանն ի նպաստ լավագույն զորամասերի ներկայացումն ու առաջավոր փորձի տարածումը,
  7. օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը: