AF GS Troops Service and Military Service Security Department
Վարչության գործունեության մասին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է զորամասերում ներքին, պահակային և կայազորային ծառայությունների կազմակերպման, ծառայության ընթացքում զինծառայողների անվտանգության, կայազորներում ու զորամասերում զինվորական կարգուկանոնի պահպանման ուղղությամբ ԶՈՒ ԳՇ գործունեության իրականացումը:
Վարչության խնդիրներն են՝
- զորամասերում զինվորական կարգուկանոնի պահպանման, ժամանակի ճշգրիտ բաշխման ու օրվա կարգացուցակի կատարման գործընթացի վերահսկումը,
- զորամասերի տեղակայման վայրերում զինամթերքի, մարտական տեխնիկայի, պահեստների և այլ զինվորական (ռազմական) օբյեկտների պահպանության ու պաշտպանության կազմակերպման, զինծառայողների առողջության պահպանման ու կենցաղի կազմակերպման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ միջոցառումների կանոնավոր անցկացման վերասկողությունը,
- կայազորներում զինվորական կարգուկանոնի հաստատմանն ուղղված տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացին աջակցելը,
- զինված ուժերում տեղի ունեցած դեպքերի ու պատահարների, զինվորական ծառայության անվտանգության վիճակի վերլուծությունը,
- ներքին և պահակային ծառայության անվտանգության ապահովման գործնական համալիր միջոցառումների կազմակերպչական ու մեթոդական ապահովումը:
Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորումը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայությունների, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովումը,
- զորամասերում ներքին, պահակային ծառայությունների ճիշտ կազմակերպմանն ի նպաստ պլանային և հանկարծակի ստուգումների անցկացումը,
- զորամասերում (ստորաբաժանումներում) ղեկավար փաստաթղթերի համապատասխանության, ինչպես նաև հրամանների, կարգադրությունների կատարման նկատմամբ հսկողության սահմանումը,
- զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ կայազորների պետերին, զորամիավորումների, միավորումների ու զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը,
- զորամասերում տեղի ունեցած դեպքերի ու պատահարների հաշվառումը և ծառայողական քննությունների անցկացումը (վերադաս հրամանատրության հանձնարարությամբ),
- զորքերում ծառայության կազմակերպմանն ի նպաստ լավագույն զորամասերի ներկայացումն ու առաջավոր փորձի տարածումը,
- օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը: