ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Դավիթ Փախչանյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 8-ին:

Գործունեություն

«Ավիտ» ընկերության մենեջեր, այնուհետև՝ փոխտնօրեն:

PA&PA ընկերության փոխտնօրեն:

«Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության տնօրեն, համահիմնադիր:

«Այբիկ» մանկական մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն, համահիմնադիր:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

Կրթություն

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ընդհանուր և կիրառական ֆիզիկա, որակավորումը՝ ինժեներ-ֆիզիկոս, գերազանցության դիպլոմ:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից, պահեստազորի լեյտենանտ:

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (Մոսկվա), բաժինը՝ մենեջմենտ, մասնագիտացումը՝ ընդհանուր և ռազմավարական կառավարում, մագիստրոսի աստիճան:

Այլ գործունեություն

Հասարակական գործունեություն.

Մի շարք բիզնես նախագծերի մասնակից և հիմնադիր է։

2006 թ. «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր

2006 թ․ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր

2014 թ․ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ

2014 թ.-ից առայսօր «Դիլիջան կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

2015 թ.-ից առայսօր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ