Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պատմություն
Ղեկավարվելով ժամանակի հրամայականով` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության №420 որոշմամբ հանրապետական աերոակումբը և Արզնի օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով, 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
Սկսվեց ուսումնական ծրագրերի, ուսումնանյութական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը, կուրսանտների ընդունելությունը:
Նորաստեղծ ուսումնական հաստատությունը զինվորական մասնագետներ էր պատրաստում 8 մասնագիտությունների գծով`
- Ինքնաթիռների թռիչքային շահագործում մասնագիտությամբ, «Հրամանա-տարամարտավարական» ռազմական որակավորմամբ,
- Ուղղաթիռների թռիչքային շահագործում մասնագիտությամբ, «Հրամանա-տարամարտավարական» ռազմական որակավորմամբ,
- Ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում մասնագի-տությամբ, «Ինքնաթիռների և շարժիչների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
- Ուղղաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում մասնագի-տությամբ, «Ուղղաթիռների և շարժիչների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
- Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
- Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
- Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
- Օդային շարժման մարտական կառավարում «Օդային շարժման մարտական կառավարման սպա-ղեկապետ» ռազմական որակավորմամբ: ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությամբ 1994թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության թիվ 447 որոշմամբ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ` «Երևանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան» անվանումով, ուսուցումը ստացիոնար համակարգում՝ 3 տարի ժամկետով: Ուսումնարանի կազմավորման համար հատկացվեց Շենգավիթի շրջանի Արշակունյաց 89 հասցեում տեղակայված զինվորական զորամասի համար ոչ տիպային ուսումնական կոմբինատի շենքը, հետագայում՝ Շենգավիթի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի շենքի մի մասը, որն էլ վերակառուցվել է որպես զորանոց:
1995թ. ուսումնարանը տվեց իր առաջին շրջանավարտները՝ ավիացիոն տեխնիկայի շահագործում մասնագիտությամբ, իսկ 1996թ.՝ օդաչուական մասնագիտությամբ առաջին շրջանավարտները:
Հաշվի առնելով ուսումնարանի պատրաստության աստիճանը և նկատի ունենալով սպա-մասնագետներին ներկայացվող ժամանակակից պահանջները` ՀՀ կառավարության 26.04.2001թ. թիվ 352 որոշման համաձայն ուսումնարանը վերակազմավորվեց պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության` §ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ¦, ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 տարի:
Ուսումնարանի նախկին շրջանավարտներին բարձրագույն ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով կազմակերպվեց նաև եռամյա հեռակա ուսուցում:
Հաշվի առնելով ուսումնամեթոդական բազայի առկայությունը, ճարտարագիտական պատրաստության բավարար աստիճանը և պրոֆեսորադասախոսական կազմի բարձր մակարդակը` 2002 թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել կապի միջոցների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, կապի միջոցների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ քառամյա կրթությամբ ուսուցում:
2004թ. ինստիտուտն անցավ ուսումնական գործընթացի կազմակերպման ֆակուլտետային սկզբունքին: Վերակազմավորվեցին ավիացիոն, կապի մասնագիտացված ֆակուլտետները և հանրակրթական առարկաների ֆակուլտետը, որն ապահովում է կուրսանտների գիտելիքների ընդհանուր ճարտարագիտական բազան և ընդհանուր ռազմական պատրաստությունը:
2005թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել նաև`
- հակաօդային պաշտպանության միջին և փոքր հեռահարության (Օսա-ԱԿ, Ս-125) զենիթային համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ,
- հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմա-մասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր էլեկտրամեխանիկ» քաղաքացիական որակավորմամբ,
- հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ քառամյա կրթության ուսուցում:
Ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` ՀՀ պաշտպանության նախարարի 01.04.2005թ. №351 հրամանով ինստիտուտն անվանակոչվեց ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ և նույն հրամանով կարգադրվեց ռազմական ավիացիոն ինստիտուտին հանձնել Մարտական դրոշը:
Շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների գործադրած ջանքերի` 2006թ. ինստիտուտում իրականացվեցին ուսումնական մասնաշենքի, զորանոցների վերանորոգման, ուսումնանյութական բազայի համալրման աշխատանքներ:
2006թ. ինստիտուտը տվեց քառամյա կրթությամբ իր առաջին շրջանավարտները:
Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 08.05.2008թ. կնքված պայմանագրի համաձայն սկսվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն (զինվորական)» մասնագիտությամբ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների նախնական զինվորական պատրաստության առարկաների դասավանդման և պրակտիկայի կազմակերպման գործընթացը:
2011թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել ՀՀ բուհերի շրջանավարտների հետ մեկամյա սպայական դասընթացներ կապի միջոցների շահագործում, ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործում (Օսա-ԱԿ), ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում, ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործում մասնագիտություններով:
2012 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի №1171 հրամանով հաստատվել են օդաչու և ճարտարագիտության բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի որակավորումների պետական կրթական չափորոշիչները:
2013թ. ինստիտուտը տվեց իգական սեռի առաջին շրջանավարտներ (մեկամյա սպայական դասընթացներ` կապի միջոցների շահագործում մասնագիտությամբ):
Հաշվի առնելով, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կողմից ընդունվել են համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի սահմանումներն ու դրույթները, 2013-2014 ուստարվանից ինստիտուտն անցավ կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպմանը:
2014թ. առաջին անգամ ինստիտուտ ընդունվեցին իգական սեռի կուրսանտներ (բակալավրի կրթական ծրագրով):
ՀՀ Կառավարության 28.04.2016թ. թիվ 424-Ա որոշման համաձայն ինստիտուտը վերակազմավորվեց` «ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկի, ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 և 5 տարի: