Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը
24 Օգոստոսի, 2020 17:59«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի մասնակիցները բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:
Նույն օրը սկսվել է մրցութային ծրագիրը և մասնակիցները մրցել են առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում: Հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո կորոշվի տվյալ մրցափուլի հաղթողը: