Կրակային պատրաստության գործնական պարապմունք

4 Օգոստոսի, 2020 14:22
Սպաների տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 3-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և գրանցել բարձր ցուցանիշներ՝ խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները:

 

  • Տարածել