Մամուլի հաղորդագրություն
24 Հուլիսի, 2020 09:12Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 28 կրակոց:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով։