Մամուլի հաղորդագրություն
13 Հուլիսի, 2020 17:20Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:
Հակառակորդի կողմից հրետակոծությունների ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է։ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։