Մարտական հերթապահության հերթափոխ
10 Հուլիսի, 2020 15:52Հուլիսի 10-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:
Զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են հերթափոխում ընդգրկված զինծառայողներին, մանրակրկիտ ստուգել անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները:
Հայերեն
English
Русский