Մեքենավարման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ

10 Հուլիսի, 2020 15:51
Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

  • Տարածել