5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

3 Հուլիսի, 2020
5-րդ զորամիավորման հրաձգային վաշտերը հուլիսի 2-ին անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ, անցկացվել է գործնական հրաձգություն տարբեր զինատեսակներից։

  • Տարածել