Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

15 Մայիսի, 2020 18:07
Մայիսի 13-ից 14-ը 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորավարժության նպատակը պաշտպանության կազմակերպման և հարձակողական մարտի ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր:

Անձնակազմը, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում, ցուցաբերել է բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

  • Տարածել