4-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

8 Մայիսի, 2020
Մայիսի 6-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն:

Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել  նախորոշված շրջանները, պլանավորվել են գրոհային գործողություններ: Այնուհետև ստորաբաժանումներն անցել են հարձակման լեռնային պայմաններում, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը՝ բարելավելով իրենց դիրքերն առաջնագծում:

Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարական կազմի մարտի  նախապատրաստման և օպերատիվ գործելու հմտությունները, ստորաբաժանումների կրակի կառավարման և փոխգործակցման  կարողությունները:

Զորավարժության ընթացքին հետևել և ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը բարձր է գնահատել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը:  Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանը մատնանշել է բացթողումները և տվել  դրանք վերացնելու հանձնարարականներ:

  • Տարածել