Վաշտային մարտավարական զորավարժություն

7 Մայիսի, 2020
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն։

Բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել է վաշտերի փոխգործակցությունը մարտի ժամանակ, ստորաբաժանումները ցուցադրել են մարտավարական գործողություններ:

  • Տարածել