Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ

17 Ապրիլի, 2020 16:54
Ապրիլի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինավանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ:

Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները, հաշվի առնելով մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների բնույթը և ծավալը, հրահանգավորել են անձնակազմին: Պարապմունքների ընթացքին հետևել և ցուցումներ է տվել նաև զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Սարգսյանը:

  • Տարածել