ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

17 Մարտի, 2020 12:49
Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:

  • Տարածել