Անցկացվել է վարժանք ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ

30 Սեպտեմբերի, 2019 15:42
Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը շարունակում են ծառայություն իրականացնել մարտական աշխատանքային ռեժիմով:

«Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն անցկացրել է վարժանք՝ ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ: Հակաօդային պաշտպանության միջոցների անվրեպ կրակով խոցվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։

Վարժանքին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

  • Տարածել
Թեմատիկ

Լայնածավալ ռազմավարական զորավարժություն

#Զորավարժություն

90 գրառում