ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը
29 Օգոստոսի, 2019 18:05Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: