Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
31 Հուլիսի, 2019 18:04Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում:
Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: