Մամուլի հաղորդագրություն
29 Հուլիսի, 2019 12:17Հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: