Մամուլի հաղորդագրություն
14 Մայիսի, 2019 19:15Մայիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զորավարժության անցկացման շրջանում, դեռևս չպարզված հանգամանքներում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Երևանի թիվ 4 ԶԿ):
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: