Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ
28 Մարտի, 2019 12:45Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները։