Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք

15 Մարտի, 2019 17:49
2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտի 14-ին, երիտասարդ մարտիկի դասընթացի շրջանակներում, նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է մարտական պատրաստության գործնական պարապմունք:

Պարապմունքը միտված էր զինծառայողների կրակային դիրքի ընտրության և զբաղեցման կարգի ուսուցանմանը, մարտավարական դաշտում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը:

  • Տարածել