Անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ

14 Մարտի, 2019 17:14
Մարտի 13-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ՝ ջոկերի կազմով:

Տեսական և գործնական ստուգողական պարապմունքները միտված էին ջոկերի մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդմանն ու պատրաստության մակարդակի բարձրացմանը, գործնական հմտությունների, համատեղ խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը նպաստելուն և մարտավարական բարդ պայմաններում նրանց ունակությունները կրակի տարբեր տեսակների կիրառման ժամանակ կատարելագործելուն:

Ջոկերի հրամանատարներին տեղանքում առաջադրվել են մարտական խնդիրներ, անցկացվել են մարտի կազմակերպման աշխատանքներ:

  • Տարածել