Զորամասի անձնակազմը մասնակցել է երթարշավի
22 Փետրվարի, 2019 18:37Փետրվարի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է հերթական երթարշավը: Հրամանատարության կողմից նախօրոք ընտրվել էր երթուղին, ստուգվել անձնակազմի զենքն ու հանդերձանքը:
Երթարշավի նպատակը անձնակազմի դիմացկունությունը ստուգելն էր: Երթարշավի ընթացքում զինծառայողները հաղթահարել են տարատեսակ արգելքներ. անցում գետի միջով, անտառապատ և ծառախիտ տարածքով, մագլցում ժայռերի վրա և այլն:
Երթարշավի ամբողջ ընթացքում հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ, արձանագրել հաջողություններն ու բացթողումները:
Ժամանակին կատարելով առաջադրված խնդիրը՝ անձնակազմը վերադարձել է զորամաս: