ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

8 Փետրվարի, 2019 18:26
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

  • Տարածել