Ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը

30 Նոյեմբերի, 2018
Նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների 2019 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

  • Տարածել