Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձը

26 Նոյեմբերի, 2018
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

  • Տարածել