Մեկնարկել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը
28 Հուլիսի, 2018 15:31Հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Միջազգային մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցույթը կանցկացվի Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
Մասնակից պետությունների թիմերը ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: