ԱՆՊԱՐՏՆԵՐԸ

9 Նոյեմբերի, 2017
Փետրվարի 24-25-ի գիշերն է: Հակառակորդի հատուկջոկատայինների մի մեծ խումբ մոտենում է Արցախի պետական սահմանի Մարտունու պաշտպանական ուղղությանը: Դանդաղ առաջ շարժվելով՝ հատուկջոկատայինները փորձում են ականապատ տարածքում արահետ բացել: Մեր դիրքապահները նկատում են նրանց շարժն ու անշտապ կրակային դիրք զբաղեցնում:

Սպասում են, թողնում, որ թշնամին հնարավորինս մոտենա: 2:41 րոպեն է: Մերոնք կրակ են բացում: Հակառակորդի դիվերսանտներից մի քանիսը տեղում խոցվում են, մյուսները՝ վիրավորվում, ոմանք սկսում են սողալ դեպի իրենց դիրքը: Քիչ անց անշարժանում են: 5:07 րոպեն է: Գործողությունն ավարտված է, դիվերսիոն խումբը՝ ամբողջությամբ ոչնչացված: Ադրբեջանցի գրոհայինների դիակները մնում են չեզոք գոտում: Անջատում եմ համր ֆիլմ հիշեցնող ՊԲ–ի հրապարակած ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունն ու ուղեւորվում սահման՝ իրական հերոսներին իրականում տեսնելու մտադրությամբ:

Հարությունը

Գումարտակ: Զորանոց: Զինվորները դուրսուներս են վազվզում: Խառը օր է: Ստորաբաժանումներից մեկըմարտավարական զորավարժության է նախապատրաստվում: Պայմանական մարտադաշտում հակահարձակմանպիտի անցնի: Գումարտակի հրամանատարը՝ մայոր Հարթենյանը, թեեւ սիրալիր ժպտում է, բայց քամու պես սենյակխուժած հյուրերը նրան ակնհայտորեն անակնկալի են բերել: Ինձ ուղեկցող սպան պատմում է, որ Հարթենյանն էղեկավարել փետրվարյան մարտը, որ նրա գրագետ հրամանների արդյունքում է կանխվել հակառակորդիհարձակումը: Ինքը՝ «Մարտական ծառայության» մեդալակիր մայորը, որին նայելիս թվում է, թե կարող է աշխարհընվաճել, ձեռքով մի անտարբեր շարժում է անում: Հետո առարկություն չընդունող տոնով ասում է. «Արել եմ՝ ինչ պիտիանեի: Ինչ պատմեմ… Խոսելու ժամանակ չունեմ. տղաներին կրակելու եմ տանում»: Չեմ նահանջում, սպասողականտնտղում եմ սպիտակեցրած պատերով երկարավուն սենյակը, որի երկաչքանի լուսամուտից առատ լույս էներթափանցում: Մի անկյունում փարթամ կանաչ բույս է, մյուսում՝ գրապահարան՝ վրան զինվորական դաշույն, որսպային է հանձնվում ավարտական վկայականի եւ «լեյտենանտ» կոչման հետ: «Տասնմեկ տարի առաջ եմ ստացել»,-մայորը հարցիս հրամանի պես է պատասխանում: Ամեն պատի էլ Մոնթեի դիմապատկերն է՝ գեղանկար, գծանկար, լուսանկար: Հարթենյանն ութամյակն ավարտել ու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն էընդունվել: Հիմա էլ այն զորամասում է ծառայում, որի առաջին հրամանատարն էր Մոնթեն: Ինքն էլ մի քիչ Մոնթեին էնման՝ համեստ է: Հայացքը փախցնելով է խոսում. «Մեջս նստած էր, որ զինվորական պիտի դառնամ…Ոչ թեգիտակցել եմ, այլ զգացել… Նորմալ է, որ պիտի հայրենիքը պաշտպանենք»:

Մի երկու հարցուփորձից հետո խոսք եմ բացում փետրվարյան մարտից: Եվ սակավախոս հրամանատարը պատմումէ.

–Լեյտենանտ Արմեն Գրիգորյանը ջերմատեսիլ սարքով դիրքի ուղղությամբ հակառակորդի տեղաշարժ նկատեց:  Զեկուցեց: Ասացի՝ չկրակե՛ք, սպասե՛ք: Թող մի լավ առաջանան: Էդ ընթացքում մոտակա դիրքերի հետ կապըճշգրտեցի: Նույն ժամին հակառակորդը ակտիվ հրետանային կրակ բացեց: Հրահանգավորեցի՝ նախապատրաստվելկասեցնելու բացահայտ հարձակումը: Երբ 60-70 մետր էլ մոտեցան՝ կրակի հրաման տվեցի: Եվ տղաները սկսեցինգնդացրից ու ինքնաձիգներից կրակ թափել: Մեկ, երկու, երեք…,- զսպելով հազը՝ վերհիշում է հրամանատարը:

–Բա՞րդ հրաման էր,- փորփրում եմ ես:

–Երբեւէ տված ամենալուրջ հրամանս էր: Սկզբում տարօրինակ վիճակում էի. թեեւ իմ տեղը դիտակետն էր, բայց չէիհամակերպվում: Ինքս ինձ մեղադրում էի՝ ինչու խրամատում չես՝ զինվորներիդ կողքին: Չեմ կարող ասել՝ որքանժամանակ էր անցել, երբ մեկ էլ զգացի, որ պատերազմում ամեն զինվորական իր տեղն ունի, որ բառերը գործողությունեն, որ հրամանները մարտը դարձնում են շատ ավելի հեշտ ու ապահով, որ պիտի հանգիստ խոսեմ՝ տղաներն իմձայնով են կողմնորոշվում, որ…,- Հարթենյանը առկախում է խոսքը:

Ներս մտած զինվորականը զեկուցում է. «Պարոն մայոր, զորքը շարված է»: Հարթենյանը կարգադրություններ է անումեւ պատվիրում սպասել իրեն:

–Հետո՞, հետո ի՞նչ եղավ,- փորձում եմ խոսակցությունը դեպի նախկին հունն ուղղել:

–Մեկս մյուսին պահեց… Հենակետը պահեցինք… Տղաներն ատոմային ռումբն էլ կկանգնեցնեին,- ցածրաձայն ասում էհրամանատարը:

Բարձրանում է աթոռից՝ գնալու ժամանակն է: Սեղմում է ձեռքս, նստում մեքենան ու փակում դուռը:

Անփորձանք, հրամանատար:

Արմենը

Դասակի հրամանատար Գրիգորյանը կանգնել է ծառի տակ: Սաղարթը ստվեր է գցում երեսին:  Դիմագծերըկանոնավոր են, ընդգծված, աչքերը՝ կանաչավուն, թեթեւակի կկոցված: Խոսում է պարզ ու հանգիստ ձայնով, ասես՝զինվորներով ավտոբուսն իրեն չի սպասում: Երեք տարի պայմանագրային էր, դրանից առաջ էլ՝ թեժ կետումժամկետային: Լեյտենանտի ուսադիրները նոր են՝ ապրիլից հետո է ստացել: «Մարտական ծառայության» մեդալն էլփետրվարյան դիվերսիան կանխելու վկայությունն է: Այդ գիշերվա մասին պատմելիս դեմքին զարմանք է գոյանում. «Ասա՝ էդ օրը սկի մի կրակոց եղա՞վ»: Եվ որովհետեւ հանգիստ էր, ժամը 2-ին ուսումնական տագնապ տվեց: Դիրքիավագին խնդիր առաջադրեց, ինքն էլ հետեւում էր անձնակազմի գործողություններին, զուգահեռ ջերմատեսիլ սարքովառաջնագիծն էր դիտարկում.

–Մեր կողմ եկող 8-9 հոգանոց խումբ տեսա: Ու մտածեցի, որ երեւի աչքերիս ինչ–որ բան է պատահել: Հետո նորիցնայեցի եւ նորից նույնը տեսա: Մտքումս ասի՝ եկեք–եկեք, հլը գլխներիդ գալիքը չգիտեք: Դիպուկահարին ուգնդացրորդին ձայն տվեցի: Խրամատ բարձրացանք: Դիրքավորվեցինք:

–Գալիս էին գողեգո՞ղ,- միջամտում եմ:

–Մենք իրենց տեսնում էինք, գիտեինք իրենց տեղը, իրենք՝ ոչ,-մեծի շեշտով վրա է բերում քսանչորսամյա լեյտենանտը: Եվ համոզում, որ թեեւ երեքով էին կրակում, բայց մեծ խմբի տպավորություն են թողել հակառակորդի վրա: –Հարեւանմարտական  դիրքի ավագն էլ կողքից էր ճնշում դրանց: Երեք զոհ ունեին, սկսեցին նահանջել: Շարունակեցինքհետապնդել: Երեքը հինգ դարձավ… Հինգը՝ յոթ…

–Իրենք էլ էի՞ն կրակում,- հարցնում եմ:

–Մոտավոր, բայց բոլոր տեսակի զենքերից: Տեսան՝ ճար չունեն, սկսեցին հրետանիով խփել: Անձնակազմինտեղավորեցի թաքստոցում, իսկ մենք շարունակեցինք մարտը: Երբ լույսը բացվեց, թվաց՝ ամեն ինչ երազում էր: Միայն«չեզոք գոտում» մնացած հակառակորդի մարմիններն էին հուշում, որ գիշերը պատերազմ էր:

Սամվելն ու Վահրամը

Հետաքրքրասերների մի խումբ հավաքվել է սենյակում: Նստել են փոքրիկ բազմոցին ու ականջ են դնում սերժանտՍամվել Խաչատրյանի՝ իրենց դիրքի ավագի պատմածին: Իսկ նա իր զենքից՝ Ակ-74-ից է խոսում եւ մի անբացատրելիգորովանքով ավելացնում. «Դիվերսիայից հետո ինքնաձիգս գրկած եմ տանում–բերում: Սոսնձվել ենք»: Բոլորըծիծաղում են, իսկ Սամվելը լուրջ է: Խոսում է հետս, ինչպես ինքն իր հետ կխոսի.

–Եթե իրար խառնվեի, կարող է ամեն բան էդքան ճիշտ չստացվեր… Տղաներին թաքստոցներում պատսպարվելուհրաման տվեցի: Իսկ ես ու Մարտիրոսյան Վահրամը ձախ հատվածում կրակային դիրք զբաղեցրինք. ստաժավորներըմենք էինք: Եվ զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքով սկսեցի սպիտակ կետիկները «որսալ»:

–Լա՞վ ես կրակում,- խախտում եմ լռությունը:

–Միշտ գերազանց եմ ստացել: Թե աչքից մի քիչ ուժեղ լինես, չես վրիպի: Կրակում էի ուղիղ նրանց վրա, իսկ նրանք՝իմ կրակոցի կողմը… Բղավոցներ էի լսում, հայհոյանքներ: Փախչում էին՝ իրար վրայով անցնելով:  Չէի հասցնում ինչ–որ բան զգալ, լարված էի:

–Բա՞ Վահրամը,- փորձում եմ շարքային Մարտիրոսյանին էլ զրույցի մեջ ներքաշել: Բայց նա լուռ է:

–Վահրամն ինձ շատ օգնեց,-Սամվելն է արձագանքում: –Զենքը լիցքաթափում էի, լիցքավորած վերադարձնում էր: Խաղաղ ժամանակ այ սենց չխոսկան է, բայց կռվի ժամանակ լեզուն բացվել էր: Մի րոպե չլռեց, երեւի, որ հանկարծինձ մենակ չզգամ: Գումարտակի հրամանատարն էլ էր կապի մեջ: Կրկնում էր՝ «դուխով, տղերք», «պինդ եղեք, տղերք», «դիմացեք, տղերք»:

–Պատերազմում ամեն ինչ պատահում է,-հանկարծ ասում է Վահրամը: –Սամվելը 180 փամփուշտ կրակեց, ես էլուզեի–չուզեի՝ պիտի խոսեի: Փետրվարից հետո ավելի եմ վստահում մարդկանց. տեսա, թե ինչպես է մեկը բոլորի տեղկռվում:

Սամվելն ու Վահրամը քսան օրից զորացրվելու են՝ իրենց հետ տուն տանելով մի հաղթանակի պատմություն, «Արիության» եւ «Մարտական ծառայության» մեդալները:

Կարապետն ու Աշոտը

Պիտի ուղեւորվեմ հարավարեւելյան սահմանի այն դիրքը, որի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն փորձ էկատարել: Զորամասի մուտքի մոտ սպասում եմ «Արիության» մեդալակիր ժամկետայիններին՝ գնդացրորդԿարապետ Կարապետյանին ու դիպուկահար Աշոտ Մազմանյանին: Հեռվից եմ նկատում տղաներին՝ պատված ենզենք ու զրահով, բայց քայլում են թեթեւ, ասես՝ հանդերձանքն ու սպառազինությունը ոչ մի անհարմարություն չենպատճառում իրենց: Բարեւում ենք: Սաղավարտները թույլ չեն տալիս պարզորոշ տեսնելու դեմքները:

Հենակետը մոտիկ է՝ ուղիղ գծով զորամասից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Մեքենան կանգ է առնումխրամատի բերանին, եւ միանգամից նկատում եմ «Անպարտների դիրք» գրությունը: Ակամա մի թեթեւ ժպիտ էուրվագծվում բոլորիս դեմքին: Միասին բարձրանում ենք վերեւ: Առաջնապահ զինվորները, հասնելով դիրքիեռանկյունաձեւ հատված, կանգ են առնում: Կարապետը ձեռքը մեկնում է աջ կողմ՝ այստեղ էր կուտակվել թշնամին: Հետո իր ու Աշոտի կրակային դիրքերն է ցույց տալիս: Ապա հասուն, հոգատար ձայնով «սաստում» է ինձ. «Վտանգավոր է, չմոտենաս»:

Ասում է՝ փոսի մեջ ծնկած տասնհինգ րոպե սպասել է հրամանի, ասում է՝ իր կյանքի ամենաբարդ տասնհինգրոպեներն էին, ասում է՝ աշխատում էր բանի տեղ չդնել մոտեցող թշնամուն:

–Հասկանում էի, որ պիտի պահենք դիրքը, իսկ թե ինչքան կտեւեր մարտը, ինչ կպահանջվեր դրա համար, այդքան էլկարեւոր չէր: Այդ գիշեր մեզ համար թերեւս անհնարին ոչինչ չկար: Մարտահրավերն ընդունված էր,-կարճ դադարիցհետո շարունակում է գնդացրորդը: –Երեսուն փամփուշտ կրակեցի եւ դուրս եկա փոսից՝ հանկարծ ինձ չխփեն: Միերեք րոպե շունչ առա ու նորից մարտի մեջ մտա: Հիսուն փամփուշտ կրակեցի, ու ինձ թիրախավորեցին: Դիվերսանտներից մի քանիսին ոչնչացրել էինք, երբ հրամանատարի ցուցումով փոխեցի տեղս: Սկսեցի օգնելդիպուկահարին` կողմնորոշելով նրա կրակը,-պատմում  է Կարապետը տարերայնորեն:

Աշոտը՝ վճիտ աչքերը հառած, լսում է ընկերոջը սպասողական:

–Նռնակի պատմությունը չպատմեցիր,- մեջ է մտնում:

–Հա, իհարկե,- հասկանալով ակնարկը՝ ժպտում է Կարապետը: –Նռնակների արկղը տարա ճեղք: Այդտեղ էինպատսպարվել ծառայության համեստ փորձ ունեցող դիրքապահները: Ասացի՝ տղերք, հենց գոռանք «բացահայտ» հարձակում, մեկական կշպրտեք: Կապ չունի, թե որ կողմ, կշպրտեք ու վերջ: Մեկ էլ զինվորներից մեկը, որի դեմքըմթության մեջ հազիվհազ նշմարեցի,  հարցրեց՝ «էդ փորձնական, չէ՞»: Չգիտեի՝ ինչ պատասխանել: Շվարել էի: «Չէ, ամեն ինչ իսկական է, իսկական: Հնարավոր է՝ զորք վազի մեզ վրա»,- մի շնչով վրա տվեցի: Էդ օրը նռնակ նետելուկարիք չեղավ:

Տեսնելով ընկերոջ փոքր–ինչ լարված դեմքը՝ Աշոտը խոսակցությունն իր վրա է վերցնում:  Նայում է ինձ, նայում էզենքին, ապա պատմում.

–Մենք դիրք էինք եկել՝ ցերեկային դիտարկումներ անելու: Էնպես ստացվեց, որ գիշերը մնացինք: Քնած էի, երբ մերկատակասեր ընկերը բրդեց, թե՝ սկսվել է:  Չհասկացա՝ լու՞րջ է ասում, թե էլի հումոր է: Երբ էկրանին սեփականաչքով տեսա թշնամու շարժը՝ չասեմ ուրախացա, բայց նման մի բան զգացի:

–Բա՞ վախ, խուճա՞պ,- հարցնում եմ:

–Իմ կրակակետը ապահով էր, զենքիս վրա էլ՝ ջերմատեսիլ նշանոց: Հանգիստ էի: Ես մի տարի որպես «ակաիստ» եմծառայել: Նորեկները եկան, ու հրամանատարությունն ինձ դիպուկահար հրացան վստահեց: Էնպես որ՝ առաջինանգամ էի կրակում: Դրանից էի մի քիչ լարվում: Բայց հենց մեր առաջին կրակահերթերից էլ հակառակորդիզինվորներից երկուսն ընկան… Հակառակորդը փորձեց զոհերին հանել, բայց թույլ չտվեցինք:

–Առավոտյան տեսարանը շոկային էր,- ընկերոջ խոսքը շարունակում է Կարապետը: –Նայում էինք չեզոք գոտուն, ուհավատներս չէր գալիս: Մեր ներսում զինվորն ու մարդը կռիվ էին տալիս:  Իսկ առաջնագիծը լուռ էր, անվրդով, խաղաղ:


 

  • Տարածել