Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
7 Մարտի, 2018 10:20Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես կարևորել է 2018 թվականի ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացումը և դրանց արդյունքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ծրագրերի նախաձեռնումը:
Դոկտոր Պետրոսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Հայաստանի ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, հավաստիացրել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են աջակցելու պաշտպանական բարեփոխումների իրականացմանը և խաղաղության ու կայունության ապահովման առաքելություններում ներգրավվող ՀՀ ԶՈՒ կարողությունների պատրաստությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: