Հայտարարություն
12 Հունվարի, 2018 18:26Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:
Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով: