Անցկացվել է զինված ուժերի իրավաբանների երկօրյա հավաք
13 Հունվարի, 2017 18:44ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում տարեցտարի ակնհայտորեն բարձրանում է զորամասային օղակում ներգրավված իրավաբանների ծառայության որակը: Ըստ այդմ՝ նոր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը և անել ամենայն հնարավորը՝ նոր մարտահրավերներին ու զարգացումներին դիմագրավելու, առաջադրված խնդիրները պատշաճ կատարելու համար:
Հավաքի շրջանակում հաշվետվությունների, ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով մատնանշվել են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվել են 2017 թ. անելիքները, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Երկօրյա հավաքի ավարտին զինված ուժերի անձնակազմի իրավական ուսուցման գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք զորամասերի սպա-իրավաբաններ խրախուսվել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հրամաններով: