Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր
1 Դեկտեմբերի, 2016 15:01Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: