Զորակոչիկները մինչ ծառայության մեկնելը կլրացնեն հոգեբանական հարցաշար
22 Հուլիսի, 2016 17:42Իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձևավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը, ինչի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնում, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն և պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն: Հոգեբանական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում էլ զորամասի սպայական կազմն արդեն անհրաժեշտ հատուկ ուշադրություն կտրամադրի զինծառայողին:
Հոգեբանական թեստի անցկացման նպատակն է նվազագույնի հասցնել զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի և վիրավորումների դեպքերը, ինչպես նաև դյուրացնել սպաների աշխատանքը միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում:
Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկազմվի համակարգչային ծրագիր, որն ընդհանրացնելով զորակոչիկի պատասխանները՝ կտա նաև նրա հոգեբանական կայունության և տարբեր միջավայրերում ադապտացվելու գնահատականը: