Զինված ուժերում մեկնարկում են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ
10 Հունիսի, 2016 21:08Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերում 2016թ. առաջին ուսումնական փուլի ավարտի շրջանակում մեկնարկելիք ամփոփիչ ստուգումների նախապատրաստական միջոցառումների հստակեցմանը և ստուգումներին ներգրավված սպայակազմի հրահանգավորմանը:
Ամփոփիչ ստուգումների հետ կապված և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջադրել է որոշակի խնդիրներ ու հորդորել ստուգումներին ներգրավված սպայակազմին լինել խիստ հետևողական և պատշաճ իրականացնել նախատեսված աշխատանքները՝ առավելագույն ուշադրություն դարձնելով մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության, զինծառայողների զգոնության ու կարգապահության ամրապնդման միջոցառումների, անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, մարտական հերթապահության կազմակերպման, առաջնագծում կատարված ինժեներական ու ամրաշինական աշխատանքների և առհասարակ առաջին ուսումնական փուլի շրջանակում զինված ուժերի պատրաստության պլանով իրականացված տարաբնույթ այլ միջոցառումների արդյունքների գնահատմանը: