Մամուլի հաղորդագրություն
19 Նոյեմբերի, 2015 12:49Նոյեմբերի 18-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ:
Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: