ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
20 Января, 2010 00:00Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաև, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում: Կողմերը հույս հայտնեցին, որ հայ-չինական հարաբերություններն ու բարեկամական կապերը, այդ թվում` նաև պաշտպանական բնագավառում, էլ ավելի կամրապնդվի:
Հանդիպման ավարտին կողմերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն