31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

Հայտարարություն

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել և անցկացնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի հանդեպ հանրության սիրո ու վստահության մեծացմանը նպաստող տեղեկատվական արշավներ` այդ նպատակով ընդլայնելով համագործակցությունը հայրենիքի պաշտպանության, բանակի և զինծառայության թեմաներով ստեղծագործող խմբերի, անհատների հետ: Առաջիկայում կմեկնարկի տեսաֆիլմերի սցենարական մտահղացումների մրցույթը: Մանրամասների մասին կարելի է տեղեկանալ` զանգահարելով ՊՆ ՏՀԿ վարչություն` 294430 հեռախոսահամարով:

31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15 ամյակի եւ 2009 թվականի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն: Ռազմական գերատեսչությունում մեր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

30/07/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հ

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ, սպաներ և կուրսանտներ, հարգելի հյուրեր: Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպայական խոշորագույն կրթօջախի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի և բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ստեղծվեց 1994 թվականին` պատերազմի և զինադադարի սահմանագծին, երբ կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորված հայկական բանակն արդեն մարտական գործողությունների հսկայական փորձ էր ձեռք բերել: Դա մեր պատմության և զինված ուժերի աստեղային այն պահերից էր, երբ կադրային զինվորականության փորձը եկավ միաձուլվելու կամավորականների անօրինակ նվիրումին, որը մարտից մարտը և յուրաքանչյուր նոր զինատեսակի կիրառմամբ վերածվելու էր նաև ռազմական փորձի և գործնական գիտելիքների:

30/07/2009

Ավելին

ՀՀ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանի ողջույնի խոսքը Հանրապետության հրապարակում կայացած ՌԻ հիմնադրման 15 ամյակին նվիրված հանդիսության առթիվ

Մեծարգո պարոն նախարար, Վեհափառ Տեր, ՀՀ բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնմանը զուգընթաց և հանդիսացավ նրա առաջին ձեռքբերումը: Ձեռնամուխ լինելով ՀՀ զինված ուժերի ստեղծմանը, մեր նորանկախ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում էր, որ այն պետք է լինի գիտուն, մասնագետ կադրերով, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված մի կառույց, որն ընդունակ լինի ապահովելու ՀՀ և ԼՂՀ անկախությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Կամավորական ջոկատներն ու երկրապահներն աստիճանաբար իրենց տեղը պետք է զիջեին ռազմարվեստի օրենքներին համապատասխան մարտական գործողություններ վարելու ընդունակ արհեստավարժ սպաներին: Ուստի անհրաժեշտություն էր առաջացել նորաստեղծ զինված ուժերի հրամանատարական կազմը համալրած ազատամարտիկների համար կազմակերպել մարտական պատրաստության դասընթացներ: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ էր ազատամարտիկների և խորհրդային բանակի սպաների հարուստ փորձն ու գիտելիքները միավորել և կիրառել սպայական նոր սերունդների ուսուցման և դաստիարակության գործում:

30/07/2009

Ավելին

Բարի երթ ձեզ, ազգային բանակի նորընծա սպաներ

Հուլիսի 30-ին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ անցկացվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինտիտուտի և Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2009թ. շրջանավարտներին սպայական վկայականներ հանձնելու արարողությունը: Տոնական օրը կրկնակի խորհուրդ ուներ, լրացավ նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-րդ տարեդարձը: <img align="middle" alt="" src="/UserFiles/Image/shkert-3.jpg"/>

30/07/2009

Ավելին

29/07/2009

Ավելին

Հասարակական խորհրդի առաջին նիստը

Ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին և անդրադառնալով խորհրդի ստեղծման նպատակներին ու խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ խորհրդի գործունեությամբ առավել կամրապնդվի հասարակություն-բանակ կապը, կապահովվի հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության բարձրացման գործում՝ միաժամանակ խթանելով պաշպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների համագործակցությունը: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/has-khorh-3.jpg" alt=""/>

29/07/2009

Ավելին

28/07/2009

Ավելին