ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպանին

Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին։ Ս. Օհանյանը շնորհավորեց դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իտալական համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում։

28/07/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 21:00-ից Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի ստեղծման 15-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը, որը նկարահանվելու է ուղղաթիռից:

27/07/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 15:00-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում տեղի կունենա ռազմաուսումնական հաստատությունների 2009թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրի որոշման վիճակահանությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականներ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ ՌԻ տեղափոխող ավտոբուսը կմեկնի հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

27/07/2009

Ավելին

23/07/2009

Ավելին

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր

<img align="middle" src="/UserFiles/Image/tsitsernakaberd-3.jpg" alt=""/> Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին:

23/07/2009

Ավելին

22/07/2009

Ավելին

«Ես կերազեի իմ ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք հայ խաղաղապահներն են»,- ասել է գեներալ Քեյը:

<img height="170" width="250" align="left" src="/UserFiles/Image/x-2.jpg" alt=""/>Միջազգային անվտանգությանն իր մասնակցությունը բերելու մասին Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս 2000թ., առաջնորդվելով այն սկզբունքով, որ միջազգային ասպարեզում մեր երկիրը չպետք է լինի միայն անվտանգության սպառող, այլև իր հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության գործընթացներում: Եվ ահա 2001թ. հուլիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում ստորագրվեց խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու հուշագիրը և նույն տարում մեր զինված ուժերի կազմում ձևավորվեց 3 դասակից բաղկացած 12-րդ խաղաղապահ գումարտակը:

21/07/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հուլիսի 22-ին, ժամը 9:00-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտում (ք. Երևան, Արշակունյաց 89) տեղի կունենա շրջանավարտների հետագա ծառայության վայրը որոշելու համար անցկացվող վիճակահանության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

21/07/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատարին

Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: <img height="185" width="500" alt="" src="/UserFiles/Image/kanzas-6.jpg"/>

21/07/2009

Ավելին

Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցություն

Ս.թ. հուլիսի 16-ից 17-ը Երևանում կայացավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոհրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ զորատեսակների հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ: <img align="middle" src="/UserFiles/Image/yndunelutyun-3.jpg" alt=""/>

17/07/2009

Ավելին

Հանդիպում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

<img height="172" width="250" align="left" src="/UserFiles/Image/arhi-2(1).jpg" alt=""/>Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ այցելեց ԱՄՆ–Հայաստան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովին մասնակցող պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի գրասենյակի, Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ-ի ծովային հետևակի հրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

17/07/2009

Ավելին

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության («Հայք», 15.07.09թ.), թե ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ ձեռք է բերել մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն՝ պարզաբանում ենք, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այդ տանը բնակվում է վարձակալական հիմունքներով:

17/07/2009

Ավելին