Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի շիրիմին

5 Марта, 2010 00:00

Մարտի 5-ը հայրենիքի նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Առավոտյան «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներհարգանքի տուրք են մատուցել Սպարապետի հիշատակին, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ականավոր ռազմական ու քաղաքական գործչի շիրիմին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться