Կանանց միջազգային օրվան ընդառաջ

5 Марта, 2010 00:00
Մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան: Շնորհավորելով կին զինծառայողներին ու ներկաներին տոնի կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր ամբոջ պատմության ընթացքում հայ կինը կանգնած է եղել իր ժողովրդի ու ընտանիքի պահպանման ակունքներում, ինչը վերահաստատվեց նաև արցախյան հերոսամարտի տարիներին, երբ հայ զինվորի կողքին թշնամու դեմ մարտնչեցին բազմաթիվ կին ազատամարտիկներ: Այսօր էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում կին զինծառայողներն իրենց ներդրումն ունեն:

Միջոցառման ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար և Կանանց միջազգային օրվա առթիվ մի խումբ կին զինծառայողներ, հատուկ քաղծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться