Մայիսյան տոներին ընդառաջ
24 Марта, 2010 00:00![](/UserFiles/Image/tsaratunk-2010-03-24-a.jpg)
Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ազգային բանակի ժամկետային զինծառայողներ, դպրոցականներ և ուրիշներ:
Ծառատունկի ընթացքում ՊՆ «Զորական» համույթի և դպրոցականների հայրենաշունչ կատարումները նոր լիցք ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այսպիսի միջոցառումները հարգանքի տուրք են հերոսների հիշատակին և յուրահատուկ դաս` սերունդների համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն