ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

24 Марта, 2010 00:00
Ս.թ մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների պլանավորման աշխատանքների հետագա ընթացքը: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերի փաթեթն ամուր հիմք է ստեղծել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի և նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից: Նիստի ընթացքում որոշվեց տվյալ փուլի ընթացքում մշակված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնել հաստատման: Համանախագահները հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու և պաշտպանության ռազմավարական վերանայման չորրորդ փուլը սկսելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեցին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться