09/07/2010

Ավելին

09/07/2010

Ավելին

Совещание в Министерстве обороны

9-го июля в административном комплексе МО РА состоялось совещание, посвященное текущим вопросам оборонных реформ и дальнейшим действиям. В ходе совещания, который вел министр обороны Республики Армения Сейран Оганян, были обсуждены вопросы, связанные с процессом стратегического пересмотра обороны и осуществленными в рамках этого реформами. Были представлены доклады о выполнении программы оборонных реформ РА на 2010-2015гг.

09/07/2010

Ավելին

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:

09/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի: ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

09/07/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երևանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»: Այս առնչությամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին ցանկանում ենք հիշեցնել, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և նվազեցնել կորուստները:

03/07/2010

Ավելին

Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ս.թ հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/Handipum-OSCE-MG-2010-07-02-c.jpg" alt=""/>

03/07/2010

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի «ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ» բաժնում և տպագրված են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (թիվ 25): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

01/07/2010

Ավելին

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

29/06/2010

Ավելին

Заседание коллегии в Министерстве обороны

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/kolegia-2010-06-28-a.jpg" alt=""/>28-го июня в Министерстве обороны РА состоялось заседание коллегии, посвященное результатам зимнего учебного периода, задачам боевой подготовки, военной дисциплины и улучшения морально-психологической ситуации личного состава. Заседание вел министр обороны РА Сейран Оганян. Докладами выступили заместитель начальника Генерального штаба ВС РА, генерал-лейтенант Айказ Багманян и генерал-майор Валерий Григорян. А.Багманян отметил, что во время зимнего этапа 2010 учебного года была обеспечена боеспособность, повысилась эффективность процесса боевой поготовки, полностью осуществлены предусмотренные тактические военные учения.

28/06/2010

Ավելին

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/kolegia-2010-06-28-a.jpg" alt=""/>Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ՝ նվիրված ձմեռային ուսումնական փուլի արդյունքներին, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման խնդիրներին: Նիստը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը: Հ. Բաղմանյանը նշեց, որ 2010թ. ուսումնական տարվա ձմեռային փուլում ապահովվել է զորքերի մարտունակությունը, բարձրացվել է մարտական ուսուցման գործընթացի արդյունավետությունը, նախատեսված մարտավարական զորավարժություններն ամբողջությամբ իրականացվել են:

28/06/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Հունիսի 29-ին` Անհայտ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները. ժամը 11.00-ին – Այցելություն «Եռաբլուր» պանթեոն, պսակադրության արարողություն, ժամը 12.00-ին – Հիշատակի հուշ-ցերեկույթ ՀՀ կոմպոզիտորների միության դահլիճում (հասցեն` Դ. Դեմիրճյան 25): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

28/06/2010

Ավելին