22/06/2010
ԱվելինԱլիևի ռազմական սադրանքը համաժամանակացված է Մեդվեդևի խաղաղ նախաձեռնությանը
Մեր զրուցակիցը Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանն է: – Դոկտոր Քոթանջյան, ըստ Ձեզ` ինչպե՞ս են հարադրվում Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևի մեկնումը և ժամանակային առումով դրա հետ համընկած` Ղարաբաղում կրակի դադարեցման գծից այս կողմ ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն արտագրոհը: – Նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը շուտափույթ լքեց Սանկտ Պետերբուրգը, որպեսզի Ռուսաստանի տարածքում չպատասխանի կրակի դադարեցման գծում երեք պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից մի քանի ժամ անց իր իսկ հրահանգով սանձազերծված ռազմական սադրանքի մասին հարցերին: Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմի պայմաններում բացառվում է, որ ռազմական նման սադրանքը, որը, մանավանդ, զուգադիպել է Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնության հետ, ստացած չլինի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը: Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական զինված սադրանքը համաժամանակացված է ոչ միայն նախագահ Մեդվեդևի պետերբուրգյան խաղաղ նախաձեռնությանը, այլև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, որը վերջերս Բաքու բերեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և որում նույնպես հաստատված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը: Ադրբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնությունների հանդեպ: Մոտավորապես մեկ տարի առաջ հանրության ուշադրությունը բևեռված էր Ղարաբաղը վերադարձնելու համար պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Չաթթամ Հաուսում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը հակասում էր դրանից ոչ շատ առաջ իր իսկ ստորագրած Մայնդորֆյան հռչակագրին, որի նախաձեռնողը նախագահ Մեդվեդևն էր:
22/06/2010
Ավելին21/06/2010
Ավելին21/06/2010
ԱվելինՍտորագրվել է համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրաման
<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/spyrq-2010-06-22-a.jpg" alt=""/>Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հրանուշ Հակոբյանը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրաման: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերն ու միջոցառումները: Այս տարի նախատեսվում է «2010-ը մայրենիի տարի» ծրագրով բաց դասեր անցկացնել զինծառայողների համար, զորամասերում կազմակերպել արևմտահայերենով և արևելահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ: Համագործակցություն է նախատեսվում նաև «Արի տուն», «Մեկ ազգ մեկ մշակույթ» և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում: Մասնավորապես` երկու նախարարությունները համատեղ կիրականացնեն «Մեր հերոսները» խորագրով ծրագիրը, Սփյուռքի կրթօջախներին ու երիտասարդական կազմակերպություններին կտրամադրվի հերոս ազատամարտիկների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
21/06/2010
ԱվելինՀունիսի 18-ին տեղի ունեցածը սադրիչ դիվերսիա է
Հունիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, խոսելով հունիսի 18-ի գիշերը Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողության վերաբերյալ, հայտարարել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմական հենակետի նկատմամբ կազմակերպված գործողությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է որպես սադրիչ դիվերսիա, որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակը ողջ հայ-ադրբեջանական շփման գծում և հրահրել ռազմական գործողությունների ծավալում: Նման գործողության համար ընտրված պահն ապացուցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները Ադրբեջանի համար լոկ քաղաքական շղարշ են հանդիսանում պատերազմի նախապատրաստման համար: Այս դիվերսիոն գործողությունը գործնականում ապացուցում է նաև այդ պետության կողմից իր ռազմական դոկտրինում հայեցակարգային մակարդակով ԼՂ հիմնախնդրի լուծման ռազմական ուղու ամրագրումը:
21/06/2010
ԱվելինВОЕННАЯ ПРОВОКАЦИЯ АЛИЕВА СИНХРОНИЗИРОВАНА С МИРНОЙ ИНИЦИАТИВОЙ МЕДВЕДЕВА
Наш собеседник – Начальник Института национальных стратегических исследований Министерства Обороны Армении, советник Министра Обороны по вопросам военной политики и безопасности, доктор политических наук, генерал-майор Гайк Саргисович Котанджян. - Доктор Котанджян, как Вы соотносите отъезд Президента Ильхама Алиева из Санкт-Петербурга сразу после трехсторонней встречи в Санкт-Петербурге с совпавшей по времени диверсионной вылазкой азербайджанских военнослужащих за линию прекращения огня в Карабахе? - Президент Ильхам Алиев поспешно покинул Санкт-Петербург после встречи с президентами Дмитрием Медведевым и Сержем Саргсяном по Карабахской проблеме, инициированной главой российского государства, с тем, чтобы не отвечать, находясь на территории России, на вопросы о военной провокации, развязанной по его распоряжению на линии прекращения огня через несколько часов после трехсторонней встречи глав трех государств. Действующий в Азербайджане режим султанатского типа исключает несанкционированность подобной военной провокации, тем более приуроченной к целевой мирной инициативе Президента России. Примечательно, что очередная вооруженная провокация Азербайджана против Нагорно-Карабахской Республики синхронизирована не только с петербургской мирной инициативой Президента Медведева, но и с посланием Президента США Барака Обамы, недавно привезенным в Баку Секретарем по Обороне США Робертом Гейтсом, в котором также утверждается императивность мирного разрешения Карабахского конфликта. Подобное пренебрежительное отношение к мирным инициативам Президента России Президент Азербайджана проявляет не в первый раз. Примерно год назад внимание общественности было обращено на заявление Президента Азербайджана в Чаттам Хаусе о готовности начать войну за возвращение Карабаха, противоречащее незадолго до этого подписанной им Майндорфской декларации, инициированной Президентом Медведевым.
21/06/2010
Ավելին19/06/2010
ԱվելինПресс-релиз
Согласно полученным из Армии обороны НКР сведеньям, 18-го июня с.г., в районе 23:30ч., у села Чайлу на территорию НКР из Азербайджана ворвалась вооруженная разведывательная группировка. Перешедшим границу азербайджанцам удалось проникнуть на северо-восточный участок зоны соприкосновения карабахско-азербайджанских войск. Благодаря бдительности военнослужащих АО НКР, вооруженная группировка противника столкнулась с постовыми. Произошел ближний бой. В результате предпринятых с армянской стороны мероприятий, наступление противника было остановлено. Оставив один труп и боеприпасы, враг отошел. В результате столкновения у армянской стороны 4 жертвы и 4 раненых. Управление информации и по связям с общественностью МО РА
19/06/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` ս.թ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
19/06/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. հունիսի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում տեղի է ունենալու սահմանային դիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում: Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Վայոց Ձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ՊՆ վարչական համալիրից (ք. Երևան, Բագրևանդի 5) ս.թ. հունիսի 16-ին, ժամը 07:30-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 774377 հեռախոսահամարով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
15/06/2010
ԱվելինВизит возглавляемой Сейраном Оганяном делегации в Брюссель
10-11 июня министр обороны Республики Армения Сейран Оганян в Брюсселе принял участие на заседании министров обороны НАТО и стран-партнеров по формату государств, участвующих в руководимых НАТО операциях в Косово и Афганистане. В ходе заседания министр обороны РА представил позицию Армении о международных миссиях. Во время обсуждений по Косово министры обороны подчеркнули зарегистрированный прогресс в деле осуществления миссии, и улучшение общей ситуации безопасности в Косово. Министры согласились, что осуществляемая операция в Косово нужно продолжить до установления полной безопасности и стабильности в стране.
12/06/2010
Ավելին