ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է պաշտպանության ռազմավարական վերանայման խորհրդատվական խմբին

18 Декабря, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական վերանայման գործում արձանագրաված առաջընթացը, համաձայնեցվել 2011թ. խորհրդատվական օժանդակության տրամադրման ոլորտները:

Խորհրդատվական խումբը Հայաստանում էր գտնվում դեկտեմբերի 13-ից 18-ը: ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ` զորային կառույցի բարեփոխումների փուլի ամփոփման հարցերը: Խորհրդատվություն է տրամադրվել նաև ռազմավարական վերանայման վերջին` «Հասարակության իրազեկման» փուլի իրականացման վերաբերյալ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться