Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
20 Декабря, 2010 00:00Ս.թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի դահլիճում /հասցեն` Նալբանդյան 130/ տեղի կունենա ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Խորհրդակցության սկիզբը` ժամը 10.30-ին, մասնակիցների հաշվառումը` 10.00-ին:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև դեկտեմբերի 21-ը, ժամը 18.00-ն, ցուցակագրվել ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում` 29-46-99 կամ 29-46-43 հեռախոսահամարներով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն